Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին
Արցախում փլուզվում են կյանքեր և գրվում հայտարարություններ։
Այստեղ կա՛մ ծնվում են, կա՛մ մեռնում։
Իսկ կարոտը սկսվում է դեռ հրաժեշտ չտված։
Այստեղ օրը սկսվում է կրակոցներով։
Իսկ Ա կետից Բ կետ գնալու համար գրկախառնվում են ընտանիքի անդամները։
Իմ երկրում վարագույրը կյանքեր է փաթաթում ու հեռանում։
Իսկ բարի գիշերի փոխարեն հավաքվում են թեյի շուրջ, որ երկար մնան իրար հետ:
Նանար Պողոսյան