Հայոցպատմ
Կորցրեցինք մենք Արցախը ,
Բայց էդ ե՞րբ էինք գտել որ,
Քրֆեցինք ամբողջ աշխարհը՝
Լավի բերան, պ** ու ոռ։
Էս կյանքը շատ սղլիկ բան ա,
Վա՞տ ենք ապրել առանց Կարս,
Մեր պատվերը սառը թան ա,
Մի հատ էլ լավ շինած ղարս։
Ու հիմա նստած սպասում ենք.
Ով մեր ճամփեն կբացի,
Էսօր չէ` վաղը Մարսում ենք,
Ուր կարիք չկա հացի։
բալադ ապաքաղաքական գուսանի մասին
երբ օրը մի ձև հելումա կանգնում
դանդաղ եռացող կոֆեյի գլխին
նա նասկիներնա հանգիստ հագնում
նստած փոքրիկ սեղանի կողքին
ու մտածումա թե ինչ հաշվարկով
դարձավ գուսան էս մեծ աշխարքհում
քյամանչա ու սազ վերձրել ա վարկով
իսկ երգել արդեն վաղուց չի կարում
էդպես մտքերով նա կոֆեն խմեց
բերանում զգաց կծվություն համեղ
Հետո լարերով ուժերը երգեց
նիկոլից հետո թեկուզ ջրհեղեղ
***
Վախտին մտա կաբբալա
Որ հասկանամ իմ հոգին
Բայց ուզածս մանղալա
Որ խորովեմ Նիգոլին
Գուսան Բաբունի տելեգրամյան էջը՝ այստեղ