Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին
(Արցախի բարբառով)
Մէր Արցախն ա մհէնգյ հէռվում,
Ըտրա հէտէ շատըմ էրվում,
Բայց վէր թօռնըս ա «ապա»* կանչում`
Սէրտըս տէղան յէր ա թըռչում։
Մըտքավ նօրից շէնումնըմ ես,
Էս հինչ քյալյագ յէկու կըլխէս,
Մինչէվ Շօրէն թաղնըմ հըսնում`
Վէշմինին էլ պըտահումչում։
Էս շտէղը՞ն մարթիքյ քեցալ,
Էս կյաղլուվը՞ն նահանք կացալ,
Կյուղլուկանի խաղըրածըմ,
Լուխճու շատ հիշտ միշտ քիթածըմ։
Բայց սա հանցա օրիշ խաղ ա,
(Սա խաղ չի, սա սըրտու դաղ ա),
Էս հինչուվը՞ն շէնը թողալ,
Շտէղը՞ն մարթիքյ տէղափօխվալ։
…Զուրթնանումըմ, լյուսացալ ա,
Մըտքումըս` մէր շէնն ա հյալա,
Մինակ` ծըմըկնէրում շէնին,
Ճինջըքարա քէրծէն կըլխին։
Գրական հայերենով
Մեր Արցախն է հիմա հեռվում,
Դրա համար շատ եմ այրվում,
Բայց երբ թոռս է «ապա»* կանչում`
Սիրտս տեղից վեր է թռչում։
Մտքով նորից գյուղում եմ ես,
Այս ի՞նչ փորձանք եկավ գլխիս,
Մինչև Շորեն թաղն եմ հասնում`
Ոչ մեկին էլ չեմ պատահում։
Այս ո՞ւր են մարդիկ գնացել,
Թաքնվե՞լ են` թա՞ք են կացել,
Պահմտոցի խաղացել եմ,
Բոլորին միշտ հեշտ գտել եմ։
Բայց սա ոնց որ ուրիշ խաղ է,
(Սա խաղ չէ, սա սրտի դաղ է),
Այս ինչո՞ւ են գյուղը թողել,
Ո՞ւր են մարդիկ տեղափոխվել։
… Արթնանում եմ, լուսացել է,
Բայց մտքիս մեջ` դեռ մեր գյուղն է,
Մենակ` անտառներում գյուղի,
Ճանճաքարի քերծի գլխին։
11.01.2024 թ. (ժ. 0:07)
Երևան, Շենգավիթ
___________
*«Ապա» – Պապի
Արիս Արսենի