Անի Մուրադյանը երիտասարդ արվեստագետ է Հայաստանից։ Անիի աշխատանքներն ավելի ու ավելի հայտնի են դառնում ոչ միայն Հայաստանի ցուցասրահներում, այլևս Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի։

Օգոստոսի 13-ից 14-ը Երևանի «Փյունիկ» ցուցասրահում Անի Մուրադյանի նոր նկարների ցուցահանդեսն էր։ Այս աշխատության հեղինակի այցի ժամանակ մի շարք նկարներ արդեն վաճառվել էին։ 

Վառ լույսով նկուղյա սենյակում ոչ ոք չկար, բացի նկարչից, և լռությունը օգնում էր կենտրոնանալ նկարների վրա ու զգալ դրանք։

Առաջին հայացքից ուշադրությունը գրավում էր երկու հատկանիշ։ Նախ՝ բոլոր նկարները տարբեր ոճերով էին․ որոշները վառ գույներով ու կոշտ գծերով էին, մյուսները՝ պաստելի գույներով և ունեին հարթ անցումներ։ 

Երկրորդ՝ նկարներն անուններ չունեին։ Բայց երկրորդ փաստը շատ արագ վերացավ։ Անիի կայքում աշխատանքներն անուններ ունեն, թեկուզև՝ լակոնիկ։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինչու ցուցահանդեսում անունները նշված չէին։ Ինձ հաճելի է մտածել, որ նկարիչը այդպես թույլ էր տալիս դիտողին ինքնուրույն մեկնաբանել նկարները՝ իրենց անձնական զգացումներով։

Ինչևէ, ես որևէ անուն չկարողացա տալ նկարներին։

Անիի նկարները հակասական զգացումներ են արթնացնում․ ուժեղ, բայց՝ չճշգրտվող, ինչպես իրական կյանքում։ Այս նկարները զգացումներ են՝ գույներով արտահայտված։ Թեև մենք դրանց նախապատմությունը չգիտենք, սակայն թվում է, որ դրանք նկարվել են որոշակի դեպքի, իրադարձության, հիշողության ազդեցության տակ։ Ազդեցությունը կարող է լինել ամեն ինչից՝ գրքից, ֆիլմից, տեսարժան վայրերի այցելության հիշողություններից, ներքին զգացողություններից որոնք Անիի ձեռքերում ձև ու գույն են ստանում։ Նկարները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մարդիկ և բնապատկերներ։ 

Որոշ նկարների ազդեցությունը լրիվ տարբեր մշակույթներից, միջավայրից և հանգամանքներից է, ինչպես օրինակ դա կարող ենք տեսնել «Ջազմեն» և «Խոհուն լռություն» նկարներում։ 

«Ջազմեն»

«Խոհուն լռություն»

jazzman
elehance in silence

Անին ուշադրություն է դարձնում մանրուքներին, քաղաքային բնապատկերների գույներին, հագուստին և ազգային հատկանիշներին։ Նա ստեղծում է համառոտ, շատ առումներով նույնիսկ վերացական պատկերներ, բայց պահպանում է դրանց իսկությունը:

Յուրքանչյուր նկար հատուկ աուրա կամ ուղերձ ունի։ «Սևեռում անցյալին» նկարը ուղիղ կապ է ստեղծում դիտողի հետ։ Կնոջ դեմքի արտահայտությունը կենտրոնացած է։ Աչքերն ուղիղ քեզ են նայում, և նրա հոնքերը փոքր-ինչ բարձրացած են՝ կարծես սպասման մեջ է կինը։ Վառ սպիտակ շեշդրումներով կապույտ աչքերի հայացքը լարում է քեզ, նույնիսկ մեղավորության զգացում է առաջացնում։ Նման ազդեցություն է թողնում նաև Ջիովաննի Բրագոլինի «Արտասվող երեխան» նկարը։ 

«Սևեռում անցյալին»

stare-into-the-past

Պատկերված կինը կարծես ինչ-որ բան գիտի քո անցյալից։ Կարծես նա ճգնում է հիշել ինչ-որ կարևոր դեպք քո կյանքից։ 

«Ագռավի ուղեկիցը» նկարը միասին լինելու միայնության սահմանումն է։ Նկարում պատկերված աղջիկը նման չէ անձի, այլ ներաշխարհի անապահովության արտացոլանքն է, միայնության և մեկուսացման։ Եվ այնուամենայնիվ նա միայնակ չէ, նա ինչ-որ բան է բռնում իր վախերի անդունդից դուրս գալու համար։ Սա արտահայտված է ագռավի պատկերում՝ աղջկա միակ ընկերոջ։ «Արևի հոգին» դրա հակառակն է։ Գուցե նույն աղջի՞կն է։ Բայց այժմ նա ավելի ուժեղ և ինքնավստահ է, փյունիկի պես բոցկլտում է ալ բոցով։

 

«Ագռավի ուղեկիցը»

 «Արևի հոգին»

raven_s-companion
solar-soul

Բնապատկերները հիմնականում նման են նրան, ինչը կարող ես տեսնել Հայաստանում։ Այրված խոտը՝ «Ոսկե հարթավայրում», կյանքով լի ամառը՝ «Առանձնացումը լեռներում», գյուղը՝ «Գյուղական ներդաշնակությունում»։ 

 

«Ոսկե հարթավայր»

«Առանձնացումը լեռներում»

«Գյուղական ներդաշնակություն»

golden plains
mountain-retreat
countryside harmony

Նույնիսկ «Չորացած դռները» հիշողություններ են արթնացնում փոքր քաղաքների կամ գյուղերի փլուզված շենքերի մասին, որոնք պահվում են մեր ընտանիքների պատմության և մեր մանկության հուշերում։ 

«Չորացած դռներ»

weathered-doorway

Այս նկարները կարծես միմյանց հետ կապ չունեն, և կարելի է մտածել, որ դրանք տարբեր նկարիչների աշխատանքներ են: Խոսքը ոչ միայն ոճի, այլև յուրաքանչյուր նկարի տրամադրության մասին է՝ նոստալգիկ մելամաղձությունից մինչև բերկրանք և խաղաղություն:

Ցուցահանդեսից դուրս գալուց գովասանքի խոսքեր ասացի նկարչին, և նա հարցրեց, թե որ նկարն եմ ամենաշատը հավանել։ Պատասխանելու համար ոչ մի վայրկյան չվարանեցի։ Մի նկար կար, որին, չբավարարվելով, նորից ու նորից վերադառնում էի նայելու։  

Ամենաշատը հավանել եմ «Առավոտվա արտացոլանքը»։ Լուսաբաց է, անտառի արտացոլանքն է լճի վրա, նուրբ, դեղնավարդագույն փայլով։ Լուսաբացի ծանոթ տեսարան՝ երբ պատահաբար արթնանում ես ժամանակից շուտ և դիտում օրվա էվոլյուցիան։ Խաղաղ, հանդարտ, ասես ժամանակը կանգ է առել։ 

 

«Առավոտվա արտացոլանք»

morning-reflection

«Ոսկե ժամի հանդարտության» և «Մայրամուտի արտացոլանքների» հետ այն եռյակ է կազմում՝ կյանքի ընթացքի ներդաշնակության, յուրաքանչյուր բնական երևույթի ճշգրտության և լիարժեքության մեջ։

«Ոսկե ժամի հանդարություն»

«Մայրամուտի արտացոլանք»

Անի Գրիգորյան