Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

 

Պատերազմից հետո ծնվող երեխաները ավելի սիրուն

Նման չեկածներին ու երազներին նրանց 

Ու նայելով աչքերին, թաքուն ենք պահում

Որ պարտված երկիր ենք բերել Նոր տարվա դիմաց 

 

Ու մի տարի է արդեն անցել, բայց դե չանցածի հաշիվ 

Մի տարի է և ոչ մի զանգ Արտաշեսից ու Տիգրան Մեծից

Մի տարի է առանց մեծ երազ ու առանց ոտքեր

Ու բոլոր քարտեզներում կարմիր – նահանջի գծեր:

 

Սա ոչ Դանիան է և ոչ էլ, Օվկիանիայի ինչ-որ երկիր 

Առավելության զգացումը էստեղ սուրճի պես պարտադիր 

Ու կանանց հետ քնելը որ, մի տեսակ հաղթողի զբաղմունք

Դժվար – երբ ականջներում սուլոց ու պարտության աղմուկ:

Ու ոչ էն է ապրես հանգիստ, սա էդ երկիրը չի

Ոչ էլ կա ասելիք ինքդ քեզ կամ ինչ-որ մեկի

Ու հարցը պարտությունը չէր, որ պարզվեց տոտալ

Այլ երազելու վախը, որ դարձյալ չհանեն սխալ:

 

Արամ-Նեմրութ Թարվերդյան

Նկարը՝ Նարե Նավասարդյանի