Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին

Խցիս պատուհանից անծանոթ տեսարան է։ Հեռվում մզկիթ է երևում ու մի քանի ադրբեջանական դրոշ։ Լռության մեջ լսվեց բանալիների շխշխկոց։ Բանալին ընկավ։ Վերցրեցին։ Շխշխկոցը մոտենում էր։ Դուռը բացվեց, ու ինձ գլխով արեցին, որ հետևեմ իրենց։ Ինձ տարան հարցաքննության սենյակ։ Ադրբեջանցի ԱԱԾ աշխատողը, որը խոսում էր հայերեն, ասաց, որ Հայաստանում շատ մարդիկ ուրախ են, որ ես այստեղ եմ։ Չհավատացի։ Նա ասաց, որ հայկական դասագրքերում Ադրբեջանի մասին են գրում։ Չհավատացի։ Ասաց, որ Արցախը հավերժ կորած է մեր համար։ Չհավատացի։ Ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը ուզում են փոխել ու Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Չհավատացի.

Հարցրեց. «Իսկ ինչի՞ն ես հավատում»։

Վարուժան Գալտակյան