Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին
Ընկերս, ես չեմ կարող ասել, որ հասկանում եմ քեզ, քանի որ չեմ զգացել այն, ինչ դու։
Ամեն մեկն իր կերպով է ապրում քո կորուստը, քանի որ Արցախը բոլորինս է։
Բայց չեմ կարող համեմատել Արցախում և սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին քաղաքներում ապրող երեխաների հետ․ միևնույնն է՝ դուք ուրիշ եք։
Դու անասելի ուժեղ ես, բայց ես հասկանում եմ, որ քեզ համար ավելի լավ կլիներ թույլ լինել քո հողում և քո տան մեջ, քան ուժեղանալ հայրենիքի կորստի հաշվին։
Ուզում եմ քեզ հիշեցնել, որ մենք բոլորս քեզ հետ ենք, պատրաստ ենք կիսել քո ցավն ու վիշտը, ու վստահեցնում եմ, որ նույն կերպ կիսելու ենք քո ուրախությունը այն ժամանակ, երբ Արցախը կրկին մերը կլինի։
Սյուզի Փիրումյան