Այս աշխատանքը ներկայացված է «Զորացրու» մրցույթին
Քո սիրունությունը կոպիտ ա,
Գյումրի քաղաք։
Դու կարմիր վարդ ես՝
մեծ մեծ փշերով։
Ու հենց դրանով՝
դու հիմա մեզ շատ ես պետք։
Մեզ հենց քո փշերն են պետք,
Գյումրի քաղաք։
Որ խոզերը չկարողանան ծամել
մեր հայրենիքը։
Մարինե Պետրոսյան