Երբ Վիքիպեդիա հայկական հանրագիտարանում ստեղծվում է որևէ բնակավայրի մասին էջ, անպայման տեղեկաքարտում դրվում է {{դրոշավորումI}}  կաղապար, գծիկից հետո լրացվում է տվյալ երկրի անվանումը և արդյունքում ընթերցողը տեսնում է այդ երկրի դրոշն ու անվանումը։

 

Ամեն անգամ, երբ որևէ էջ եմ ստեղծում հայկական թեմայով, դրոշավորումը դնելիս՝ աննկարագրելի զգացողություններ եմ ունենում:


Հիմա և միշտ պահանջում եմ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ինչպես շատ ու շատ հայեր այս անարդար ու ծուռ աշխարհում․ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԴՐՈՇԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ ՄՆԱՆ։ Տավուշը՝ իր բոլոր բնակավայրերով, Սյունիքը, և այս երկիրը ամբողջությամբ թողեք ԵՐԿԻՐ ՄՆԱ, ԹՈՂԵՔ ՀԱՅԻՆ ՄՆԱ։ Այստեղ ամեն պատառիկ հողի համար բոլոր հանրագիտարաններում՝ խղճի, մտքի, համացանցի, միայն ու միայն մի անհերքելի փաստ կա․  {{դրոշավորումIՀԱՅԱՍՏԱՆ}}

Հ․Գ․ Լուսանկարներում՝ Տավուշի մարզի, Ոսկեպար, Բաղանիս, Տիգրանաշեն գյուղերի տեղեկաքարտերը (էկրանի պատկերները` Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից)

Արդարության պահանջով՝ Մարինա Գևորգյան