Բարև իմ սիրելի հայի որդի, հայի զավակ, իմ տարաբախտ ընկեր:

Բարև, ինչպե՞ս ես։ Դե ինչպես պետք է լինի Բաքվի բանտում իմ տարաբախտ հայը, հարցնելս ավելորդ էր։ Գիտե՞ս, իմ ընկեր, ես էլ եմ բանտված, թեև հայրենիքիս մեջ, բայց հոգով անազատ, մարմնով՝ տանջված, սրտով՝ որբացած։ Կգա մի օր հավատում եմ, կգա այդ օրը բաղձալի, երբ և դու ազատ կլինես, և ես։

Գիտե՞ս ընկերս, Արցախի ընկնելով՝ կոտրվեց Հայաստանի թևերը, մենք էլ կոտրվեցինք։ Չգիտեմ թե ինչպես հայտնվեցիր Բաքվում ու ինչ տառապանքներ ես տեսել, բայց խնդրում եմ քեզ՝ ամուր լինես, քո ամրությունը նաև իմն է, համոզված եմ, կգա մեկ օր կանաչ այգաբաց և՛ դու, և՛ ես,  ազատ կապրենք արդեն իսկ վերածնված հայրենիքում։

Հա, ընկերս չմոռանամ ասել, հարազատներդ քեզ միշտ սպասում են, ինչպես նաև ես։ Երբ ազատ լինենք հոգով ու սրտով, երբ հայրենիքը Արցախը, Հայաստանը, Ուտիքը, Մուշն ու Վանը գերությունից ազատագրվի կպատասխանես այս նամակիս և այդ օրը կլինի իմ ամենաերջանիկ օրը։ Սիրում եմ քեզ, գրկում եղբայրաբար և խնդրում, որ ամուր մնաս։ Թշնամին ծնկելու է, հիշի՛ր, եղբայրս, իսկ մենք դեռ աշխարհին ասելիք ունենք։

Քո անծանոթ եղբայր, լեռնեցի, թևանցիների հոգով, Նժդեհական սիրով մկրտված ազգայնական

Նարեկ Առաքելյան