Նիկոլ Փաշինյանն ուզում ա 

Հայաստանի Սահմանադրությունը փոխի,

ասում ա մեջը կարմիր նախադասություններ կան,

ցուլերը կարմիրը տեսնում կատաղում են,

պետք ա մեր գույնը փոխենք։

Սահմանադրությունը հանրաքվեով են փոխում,

հանրաքվեի օրը դեռ չի հայտարարված,

բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ՝

Գագիկ Գինոսյանի թաղմանը

կարմիր յարխուշտայով

Հայաստանի ժողովուրդը ՈՉ ասեց

Փաշինյանի առաջարկին։

Ու Նիկոլ Փաշինյանի քունը

հիմա արդեն լրիվ ա խանգարվել,

վախենում ա աչքը փակի,

բացի տեսնի —

ինքն արդեն վարչապետ չի։

 

Մարինե Պետրոսյանը

նկարը՝ Նարե Նավասրադյան