Այս աշխատանքը ներկայացվել է «Անարդարության շրջան» մրցույթին
2024թ․ Քաղաքացիական պայամանագիր կուսակցությունը, խախտելով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքը, Տավուշի մարզի գյուղերից տարածքներ հանձնեց Ադրբեջանին։
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը (Բագրատ Սրբազանը), Տավուշի բնակիչներն ընդդիմանալով ՔՊ-ի ապօրինությանը, ձևավորեցին Տավուշը հանուն հայրենիքի շարժումը՝ պահանջելով ՔՊ-ն իշխանության զբաղեցրած պաշտոններից հեռանա։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր քարոզիչների, մեդիաների, պատգամավորների, կուսակցության անդամների միջոցով ստեր, զրպարտություններ, կեղծիքներ էր տարածում շարժմանը ներգրավված մասնակիցների հասցեին, հետապնդում, ճնշումների էր ենթարկում նրանց։
Լուիզա Սուքիասյանը Հերկուլես մուլտֆիլմի չար հերոսների՝ Հադեսի՝ որպես Նիկոլ Փաշինյան և նրա փորքիկ չարքուկների՝ որպես ՔՊ-ականներ, ծաղրապատումներով է այս ամենը ցույց տալիս, ինչպես նաև շարժումից հետո այլ դրվագներ։ Ստորև ծաղրանկարներն են՝ բացատրություններով։
Բագրատ Սրբազանը Տավուշից ոտքով գալիս էր Երևան։ Նրան միացավ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիից։
Նկարում Հերկուլես մուլտֆիլմի Հադեսն է, մեր դեպքում Նիկոլ Փաշինայնը, որն իր փոքրիկ չարքերին՝ պատգամավորներին հրահանգներ է տալիս։
ՔՊ ֆեյսբուքյան խմբերից արտահոսք էր եղել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով հրահանգներ տալիս պատգամավորներին, թե ինչ գրեն սոցիալական ցանցերի իրենց էջերում։
Արտահոսած պատճենում պատգամավոր Լուսինե Բադալյանը` Լուլուն, գրել էր, որ իրենք Նիկոլ Փաշինյանի զինվորներն են։
Այս նկարը վերաբերում է մայիսին Երևանում տեղի ունեցած EBRD միջազգային բիզնես ֆորումին, որի ժամանակ Հայաստանի տարբեր շրջաններից ահռելի քանակությամբ ոստիկաններով շրջափակել էին Օպերան, որպեսզի շարժման մասնակիցներից ապահով լինի Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ-ի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից արտահայտվում էին, որ եկեղեցին պետք է բերել հարկային դաշտ, սակայն եկեղեցին հարկային դաշտում է։
Եկեղեցու դեմ ամենաակտիվ զազրախոսողներից էր պատգամավոր Արփի Դավոյանը, որն ասում էր, եթե եկեղեցականների վեղարները թափ տան մեջից դաշնակցականներ և հանրապետականներ կթափվեն։
ՔՊ պատգամավորներին ըստ երևույթին հանձնարարվել էր, որպեսզի ամեն մեկը գրի, որ ինչ-որ երկրից է գրում։ Արսեն Թորոսյանը որոշել էր, որ Ալբանիայից է գրում։ Այստեղ Արսեն Թորոսյանը բացահայտում է, որ Ալբանիայի և կովկասյան ալբանների՝ աղվանների տարբերությունը չգիտի։ Ադրբեջանը փորձում է հայկական ամեն ինչը կապել 10-րդ դարում վերացած աղվանների հետ, ինչի առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատակ էր արել՝ ասելով, որ ալբանացի է, իսկ Թորոսյանը գիտեր, թե Եվրոպայի Ալբանիա երկրին նկատի ունի։
Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանը նուռը ձեռքներին Ակնայում (Աղդամ) նկարվել էին՝ գրելով, Աղդամն իմ հայրենիքն է։
Վազգեն Մանուկյան անունով ՔՊ-ականը գրել էր, որ Բագրատ Սրբազանը երկու որդիները բանակում չեն ծառայել։ Բագրատ Սրբազանը երեխա չունի։
Բոլոր բամբասանքներն ու ստերը մեկտեղված։ Բագրատ Սրբազանին վարկաբեկելու համար ՔՊ-ականները մեջտեղ էին գցել Բագրատ Սրբազանի անվան հետ կապվող «Բիչինա» մսամթերքի արտադրությունը, որը հիմնելուն թեև նա օգնել է, սակայն այդտեղից եկամուտ չի ստացել։
Բամբասանք էին տարածում, որ Տավուշի Կիրանց գյուղից շատ շուտ հասավ, հետևաբար քայլելով չեն եկել։ Կիրանցից դուրս են եկել մայիսի 4-ին, Երևան հասել մայիսի 9-ին։
Մի շարք ՔՊ-ականներ նախորդ իշխանությունների 5-րդ շարասյան լեզուն սկսեցին կիրառել քաղաքացիների սահմանադրական իրավունքը պաշտպանող Տավուշի շարժման դեմ։
ՔՊ-ականներին միացավ ՔՊ-ի արբանյակ Արամ Զավենի Սարգսյանը՝ վարկաբեկելով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքի պաշտպանությունը։
Միացավ նաև մյուս արբանյակ Հովսեփ Խուրշուդյանը։
Եվ մեկ այլ ՔՊ արբանյակ Արթուր Սաքունցը։
Տավուշի Դովեղ գյուղից ՔՊ քարոզիչ Թաթուլ Հակոբյանը Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումը կոչեց արժանապատիվ կապիտուլյացիա՝ պաշտպանելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելը։
Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանությունը տապալելու համար ՔՊ-ականների կիրառած մեթոդը նույնն էր․ կապել այն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
ՔՊ-ականները Բագրատ Սրբազանի սենյակում փորձում էին լսող սարք դնել։ Հատակից դռոց լսեցին, գնացին այդ համարը ու բռնեցին սարք դնող աղջկան, որին իրավապահների ուղեկցությամբ հանեցին հյուրանցոցից։
Մայիսի 9-ից հետո ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից գրառումներ էին անում և հարցզրույցներ էին տալիս, որ շարժումը մարում է։
GG ընկերության գրասենյակը խուզարկություն սկսեցին իրականացնել իրավապահ մարմիններն այն բանի համար, որ GG-ի համահիմնադիր Գրիգոր Խաչատրյանը մասնակցում էր Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու շարժմանը։
Տարածքները տալուց հետո Կիրանցի դպրոցը հայտնվելու էր Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ։ Նիկոլ Փաշինյանն ՔՊ-ի քարոզիչ Պետրոս Ղազարյանի մոտ ասել էր, որ ծառ կտնկեն, կպաշտպանվեն։
Բոնուս․ Եվս մի քանի նկար, որոնք չեն առնչվում շարժման, բայց առնչվում են ՔՊ-ի ապօրինություններին
Նիկոլ Փաշինյանը պատմական Հայաստանը հակադրում է իրական Հայաստանի հետ, ՔՊ-ականներով ջանք են թափում, որպեսզի համոզեն, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018թ․-ից։
Փաշինյանը Սիսիան դպրոցական երրեխաների մոտ դեմ էր խոսել խաչքարերից, ասել էր․ «Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք: Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100»։ Նիկոլ Փաշինյանն իր քմահաճույքների իրականացման համար ժողովրդին միշտ սպառնում է պատերազմով։
Լադանիվա խումբը Եվրատեսիլ էր մեկնել «Ժակո» երգով։ Եվրատեսիլից անմիջապես հետո նրանք թողարկեցին Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի իրենց մշակումը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արարատ սարի մասին մտքերը վերացնել հայերի ուղեղից։
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողներին էր մեղադրել, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք։ Ասրյանն ավելի վաղ, երբ Ջերմուկում դիրքեր էին գրավել ադրբեջանցիներն, ասել էր, որ սոված, ծարավ կմնան, հետ կգնան։
Խարդախությամբ Հանրային ռադիոյի տնօրեն դարձած Արմեն Քոլոյանը ռադիոյի պատից կախել էր Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը։
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 1-ից տրանսպորտի ուղևորները կամ պետք է 100 դրամանոցով վճարեն կամ QR կոդով։ Սրա պատճառով քաոս էր ստեղծել, երևանցիները բողոքում էին, որ 100 դրամանոց չի ճարվում։