Այս աշխատանքը ներկայացված է «Շրջափակված Արցախ» մրցույթին։

Մեր շենը շատ կարոտալըմ,
Հի՞բըք քինան մեր շենը,
Մեր տոնը շատ կարոտալըմ,
Հի՞բ կըքինիք մեր տոնը։
Կարոտալըմ սաղեն, լուխչին,
Մեր բուստանեն ու մեր բախչին,
Շընըմաչին, սըվենի թութեն,
Մեր կլուբեն, Ռիմուն բութկեն:
Մըծ ճղպորուն, հուշարձանեն,
Ստադիոնեն, Թողլուց բաղեն,
Մըծ արտեն մեր թազա թաղեն,
Է՛լ մեր թաղեն, է՛լ էն թաղեն:
Կարոտալըմ ամեն մի թաղ,
Է՛լ Երե բաղ, է՛լ Ներքե բաղ,
Սիրանգի աղպուր ու Մանգուն տափ,
Կնանչեն դուզ, Տիշըղատափ։
Կաղնուն դիքան մինչև Թութակ,
Գյունան սկսած մինչև ծմակ,
Պըկլածորա մինչև Սանդ քար,
Եղցուն տական Թուխրավար։
Կարոտալըմ մեր շինացուց,
Մեր թըղեցուց, էն թըղեցուց,
Հիրիվաննուս, հնգերունցս,
Պառավ, ջահիլ, ու խոխոնցը:
Ցորտ ցորտ ճուրը մեր ըխպիրին,
Կարոտալըմ, կոզիմ խմիմ
Տըսնաս կըկյա՞ք նորից մի օր․․․
Կարոտալըմ․․․ Միմիդածոր․․․

Լեռնիկ Միրզոյան

Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի