Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին
Հղես Կապ ա
Քյունջ ու պուճախ սաղ կապալըն,
Ամեն տեղա մեզ խափալըն,
Պա կյարունքը հունց ա՞ եկալ,
Վէր տօն կյալի հղես կապ ա։
Հղես կապ ա,
Հղես կապ ա,
Իմ տոն կյալի
Հղես կապ ա։
Մնացալըմ հեռե, քարեն,
Աշկըս` տանըս ճանապարեն,
Էս հիբանց ա՞ թորքն ազրայել,
Վեր ինձ թողեց ճանապարեն։
Ութ ամեսն էլ եկու հընցավ,
Աշկըս կարօտ վեղէս` հընցավ,
Իմ տոն, իմ թաղ, իմ բաղ-բախչա,
Հալբաթ մին օր ծեզ կտեսնամ։
Աշխարքն հալա քոնիլածա,
Ու տիժեր թա էլ զուրթնանա,
Մեր մե՛ջ պիտի ուժ քթենանք,
Ո՜ւժավ պիտի հղես պենանք։
Հղես պենանք,
Հղես պենանք,
Իմ տոն կյալի
Հղես պենանք։
Արիս Արսենի
Նկարազարդումը՝ Նարե Նավասարդյանի