Գնացել էի Հայաստանի ամենահարավային գյուղերից մեկը՝ Մեղրու շրջանի Շվանիձորը: Չնայած, որ համարվում է տեղի ամենաբարեկարգ գյուղերից մեկը, կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենալուրջը խմելու ջրի բացակայությունն է:

Գյուղում կան քյարիզներ*, որոնց շնորհիվ գարնանը գյուղում ջուր լինում է, սակայն դրանցից միայն մեկն է անվտանգ, և շատերը դրանից էլ չեն խմում․ վախենում են։ 

Ամռանը Շվանիձորում ջերմաստիճանը հասնում է 40-45 աստիճանի։ Եղանակի տաքանալուն պես քյարիզները ցամաքում են, և միակ տարբերակը Մեղրուց շշերով ջուր բերելն է: Գյուղում նաև չկա գազ, իսկ հեռախոսակապն աշխատում է խափանումներով:

Չնայած այս դժվարություններին, գյուղացիները հույսները չեն կորցնում, ասում են՝ ինչ էլ լինի, մեկ է, գյուղացին աշխատելու է, և հույս ունեն, որ մի օր նորմալ ջուր կունենան և այգիները չեն չորանա: 

*ստորգետնյա հորիզոնական գետնուղի՝ ջրերի հոսանքով դեպի վեր, որը փորվում է այդ ջրերը բռնելու և ինքնահոսով Երկրի մակերևույթ դուրս բերելու համար (ծանոթ․՝ Վիկիպեդիայի)

Շվանիձորի Քնարն է։ Նա մեզ ցույց տվեց գյուղը։ Այժմ կանգնած է այնտեղ, որտեղ Րաֆֆու օգնությամբ դպրոց է բացվել։

Դպրոցից ավերակներն են մնացել։ 7-ամյա է եղել կրթությունը, և մոտ 500 աշակերտ է սովորել։ Դպրոցի հիմնադիրը Ագուլեսցի Մաթևոս Շահյանն է։ Ասում են, որ նա հատուկ է դպրոցը բարձունքի վրա հիմնել՝ իբրև խորհրդանիշ, որ գիտելիքը բարձունքները հաղթահարելով են ձեռք բերում։ 

Իջանք գյուղ։ Արան ու Արթուրը դիմավորեցին։ 

Էստեղ Արթուրն է Արային նկարել։ Հետո իրանց քույրը՝ Արփին էլ միացավ։ Հետ վերցրի կամերան, ես նկարեցի։

Մշակույթի տունն է։ Խորհրդային միության փլուզումից հետո չի գործում։  

Պաստառը ցույց է տալիս Շվանիձորի ուսուցիչներից մեկը։ Անունը չեմ կարող ասել։ 

Արդյո՞ք Շվանիձորի մշակույթի տանը վերջինը դիտել են Ագաթա Քրիստիի վեպի հիման վրա 1987 թվին նկարած «Տասը նեգրիկները» ֆիլմը։ Գուցե։ Բայց այստեղ ցուցադրվել են նաև հնդկական ֆիլմեր, «Կինգ Կոնգ»-ը «Առևանգվածը», «Բում 1», «Բում 2» ու սովետական շրջանի ֆիլմերը։

Հավատքն ու ժամանացը՝ նույն սենյակում։ Եկեղեցու և մշակույթի տան մի պատը ընդհանուր է, սրբաքանդակը եկեղեցու կողմն է:

Մեղվապահ Արթուրն է։ Գյուղի ամենամեծ մեղավընտանիք ունեցողներից է։ Ասում է, որ վերջին տարիներին մեղուների քանակը քչացել է՝ ջրի սակավության պատճառով․ ծառերը չորանում են: Արթուրը նաև կիվի է աճացնում:

Էս էլ Սոնան ու Սյուզին են։ Գյուղ չկա թել չխաղան։ Առանձնապես չէի հետևում, չիմացա, թե ով հաղթեց, թե՞ էս խաղում հաղթող չկա։ 

Շվանիձորի ջրանցույցն է։ 17-րդ դարի է։ Ժամանակին այն խմելու և ոռոգման ջուր էր մատակարարում գյուղի մի քանի թաղերին, իսկ այժմ․․․

Այժմ երեխաների երեկոյան խաղատեղին է։

սֆվ

Իսկ գիշերը երեխաների հետ լուսային էքպերիմենտներ արեցի՝ երկարպահաժամով լուսանկարներ՝ հեռախոսի լույսերով։ Ոմանք կարողացան իրենց անունը գրել, բայց չի կարդացվում։ 

Հեղինակ՝ Արման Հարությունյան