Հայաստանի 30 տարվա անկախության առիթով Ակն ընդ ական վավերագրողների համայնքը «Նախնիներս» թեմայով վավերագրական ստեղծագործությունների մրցույթ է հայտարարում։

 

Ստեղծագործությունը կարող է լինել ֆիլմ, երգ կամ գիր։ Աշխատանքում հեղինակը պետք է ներկայացնի (գուշակեցիք) իր նախնիներին, իր արմատները վավերագրության տրամաբանությամբ։

 

Ընտրված աշխատանքները կթարգմանվեն և կհրապարակվեն մեր կայքում, իսկ երեք ստեղծագործության կտրվի դրամական մրցանակ, յուրաքանչյուրին՝ 75 հազար դրամ։

 

Հետևյալ հարցերին պատասխանելը կարող է ստեղծագործելիս օգնել հեղինակին, բայց, իհարկե, չսահմանափակել․

ա) Որտեղի՞ց էին նախնիներս։

բ) Ի՞նչ ճանապարհ են անցել։

գ) Ի՞նչ նպատակներ, երազանքներ, գաղափարներ ունեին։

դ) Ի՞նչ ընդհանրություններ ես ունեմ նրանց հետ։

ե) Ի՞նչ կմտածեին նրանք այսօրվա Հայաստանի մասին։

զ) Ի՞նչ հույսեր ու ակնկալիքներ ունեին իրենց ժառանգներից։

 

Աշխատանքներն ուղարկեք community@aknandakan.org հասցեին մինչև դեկտեմբերի 14-ը:

 

Հարցեր ունենալու դեպքում նույնպես գրեք նշված հասցեին կամ զանգեք՝ 099 200 645։