Ակն ընդ ականի հայտարարած «Նախնիներս» վավերագրական մրցույթի աշխատանքներից է։

«Իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկը»: Այսպես են արտահայտվում նրա մասին մինչ օրս։ Հասարակ բատրակի որդին խորհրդային կարգերի կայացման, սովի ու աղքատության շրջանում, առաջին ուսուցիչներից է եղել, որ գյուղ առ գյուղ շրջել ու տառաճանաչություն է սովորեցրել փոքրից մեծ։ Հետո բազմաթիվ որբ երեխաների տանիք են տվել ու սովից փրկել են արդեն ամուսիններով։ Իր ճարպկության ու կառավարելու հմտության շնորհիվ, Վայոց ձորի երկու գյուղ՝ Արենիի ու Գետափի բազմաթիվ ընտանիքներ հաղթահարել են սովը: Հետո արդեն Եղեգնաձորում իր ջանքով հիմնադրվել է առաջին գորգի ֆաբրիկան, Ջերմուկում՝ առաջին կինոթատրոնը։ Իր թոռնուհու ՝ Ալինայի կյանքում տեղի ունեցած մեկ դիպված ստիպել է փորփրել արխիվներն ու հասկանալ, թե ով էր իր պապը ու ֆիլմ նկարել։ 

Ալինա Խուդոյան