Վավերագրողների Ակն ընդ ական համայնքը հայտարարում է վավերագրական ստեղծագործությունների մրցույթ։ Խորագիրն է՝ «Մանկություն․ ուր էինք, ուր հասանք»։

Աշխատանքները կարող են ներկայացվել ֆիլմի, ֆոտոպատմության, երգի կամ տեքստի ձևով։ Ֆոտոպատմությունը պետք է ուղեկցվի համառոտ գրություններով։ 

Աշխատանքները պետք է հիմնված լինեն իրական փաստերի վրա, սակայն հեղինակը կարող է չսահմանափակել ոճային, ստեղծագործական երևակայությունը։

Հեղինակը պետք է պատմի իր մասին, իր մանկության, անցյալի ու՝ դրանց հետ կապվող ներկայի մասին։ Երեք աշխատանքներ կարժանանան դրամական մրցանակի, յուրաքանչյուրը՝ 80 000 դրամ։

Հուշում․ Հեղինակը կարող է կենտրոնանալ, բայց չսահմանափակվել հետևյալ թեմաներով.

  • Իմ տունը
  • Իմ բակը
  • Մեր խաղալիքները, խաղերը
  • Իմ ընկերները
  • Իմ դպրոցը
  • Իմ սերը
  • Իմ վեճերն ու կռիվները
  • Իմ երազանքները
  • Իմ համալսարանը
  • Իմ շուրջը գոյություն ունեցող ենթամշակույթները
  • Մանկության ու հայրենիքի հետ կապը
  • Քաղաքական փոփոխությունները տարբեր ժամանակներում
  • Տարիքի հետ միջավայրի փոփոխությունները
  • Ուտելիքների փոփոխությունները
  • Հագուստի փոփոխությունները
  • Ընկերների փոփոխությունները
  • Ընտանեկան հավաքները
  • Ինչ էին սովորեցնում ինձ իմ մեծերը, նրանց խրատներն ու նիստուկացը
  • Իմ ճամբարները

Աշխատանքներն ուղարկելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 1-ը։ Աշխատանքները պետք է ուղարկել community@aknandakan.org հասցեով։ Հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել Նարեին՝ 093 53 09 10 հեռախոսահամարով։