Հրաշք չեղավ Ամանորին, Արցա՛խ։
Սեղանին պես-պես ուտելիքներից զատ
դեղ չկա,
Հաց չկա։
Միայն նամազն է կոկորդիդ սեղմում
ձու չկա,
ձեթ չկա:
Քեզ դրել են աճուրդի էժան,
Նոր տարվա նվեր չկա,
Մանդարին չկա։
Եվ քամվում են օրերդ ահա…
թո՜ղ ճամփեդ բացեն,
Դու կոնցլագեր չես,
Խեղճ չես,տկար չես,
Դեռ անկախ չես:
Ա՜խ միայնակ ես։
Նոր տարի չունես,
Սահման չունես։
-Բարեկամներդ ու՞ր են…
Մի աշխարհ ճաք ունես,
Ծեփելու դեղ ու դարման չունես։
Բկիդ լռված ոսկոր միայն…
Դիպուկ մեխվել է
Սրտիդ,
Մեջքիդ,
Լեզվիդ:
Կանգնելու տեղ չկա,
Շնչելու տեղ չկա,
Խոսելու տեղ չկա,
Մի կոտրված մարմին՝
Հևացող հատված է թպրտում ահա։
Ձեռք չկա,
Մեջք չկա։
Դայանա Դալլաքյան
Նկարը՝ Կիրա Լինի