Հրաշք չեղավ Ամանորին, Արցա՛խ։

Սեղանին պես-պես ուտելիքներից զատ

դեղ չկա,

Հաց չկա։

Միայն նամազն է կոկորդիդ սեղմում

ձու չկա,

ձեթ չկա:

Քեզ դրել են աճուրդի էժան,

Նոր տարվա նվեր չկա,

Մանդարին չկա։

Եվ քամվում են օրերդ ահա…

թո՜ղ ճամփեդ բացեն,

Դու կոնցլագեր չես,

Խեղճ չես,տկար չես,

Դեռ անկախ չես:

Ա՜խ միայնակ ես։

Նոր տարի չունես,

Սահման չունես։

-Բարեկամներդ ու՞ր են…

Մի աշխարհ ճաք ունես,

Ծեփելու դեղ ու դարման չունես։

Բկիդ լռված ոսկոր միայն…

Դիպուկ մեխվել է

Սրտիդ,

Մեջքիդ,

Լեզվիդ:

Կանգնելու տեղ չկա,

Շնչելու տեղ չկա,

Խոսելու տեղ չկա,

Մի կոտրված  մարմին՝

Հևացող հատված է թպրտում ահա։

Ձեռք չկա,

Մեջք չկա։

 

Դայանա Դալլաքյան

Նկարը՝ Կիրա Լինի