Իրական բնապահպանական սպառնալիքը
Մինչև գազերը չտան չենք լողանում, թող հասկանան էկոլոգիայի իսկական սպառնալիքը որն է։
Գազը մենակ խոհանոցում ա լինո՞ւմ
«Գազը մենակ կուխնյաումնա ինում» ասող ընկերներս գազի բալոն են փնտրում: Պա տիյա է, գիդացալք թա բենզինը կարապներնն պերում։
Այն ո՞վ է ոռնում շրջափակված Արցախում
Օր 9-րդ․ Ստեփանակերտ քաղաքի մատույցներում արդեն չորս օր է անհասկանալի ոռնոց է լսվում:
ArtsakhStress-ի լրագրողական հետաքննությունը պարզել է, որ ոռնոցը արձակում է մի 32 ամյա երիտասարդ, ում կինը ու սիրուհին մնացել են բլոկադայից այն կողմ:
Շրջափակման հանցանք
Ստեփանակերտում 2 կին են ձերբակալվել, կարտոֆիլը խոր կլպելու կասկածանքով (Գևորգ Գրիգորյանից)։
Շրջափակման ճոխ սեղանը
Նոր տարվա սեղանին ամենաճոխ պենը կարտոշկանա իննական ու բենզինը: Կարտոշկան կեր, բենզինավ զապիվատ ըրա, բայց պարտադիր կլկլցնելավ։
Կարտոֆիլը կիսողը, տղամարդ էլ կկիսի
Մոլոդցի տիկնայք, 26 օրում սվերալք մին կիլո կարտոշկան 8 հոգու մեջ կես անելը, մնամա սվերիք մին տղամարդը գոնյա երկու հոգու մեջ կես անիք, մունք էլ պատար մխթարվինք։
Պյուրերի փառատոն
50 տոննա արձանագրած կարտոշկան 1 օրում վերջացրին: Էդքան կարտոշկան հինչը՞ք անելու, պյուրեի փառատոնա՞, մին էրկու հատ թողեիք, գալիք սերունդը տեսնար, թա չե կարտոշկին արդեն թռաշած կիվիյն ասում
Ինչպես կազատագրվի Քարվաճառը
Սիրտս զգումա, որ մի քիչ էլ այսպես մնա ու մի գմփոց գա, մի խումբ քաջեր փախնելու ժամանակ պատահաբար կազատագրեն Քարվաճառը։
Ազատ Ադամյան և Գևորգ Գրիգորյան
Նկարը՝ Ուորեն Մանվելյանի