Հուլիսի 23-ից 27-ը Արցախում կկայանա վավերագրողների՝ ռեժիսորների, գրողների, լուսանկարիչների և երգիչների հավաք։ Կայցելենք Աղավնո, Ստեփանակերտ, Մարտունի, ամսի 24-ին կտոնենք, կվավերագրենք Վարդավառը։ Կծանոթանանք Արցախում տիրող իրավիճակին, կհանդիպենք տեղի բնակիչների, համայնքապետերի հետ։ Աղավնոյում կներկայացվեն մասնակիցների աշխատանքները, միասին կաշխատենք նոր գաղափարների վրա։

Դիմելու համար լրացնել հետևյալ հայտը։

Կհոգանք բոլոր ծախսերը։ Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 21-ը։ Տեղերը սահմանափակ են, առաջնահերթությունը կտրվի շուտ դիմողներին և Արցախում ավելի քիչ եղածներին։ Հարցերի դեպքում՝ զանգել 093530910 Նարեին, գրել community@aknandakan.org։