Գիշերը շատ վատ էի քնել, առավոտ յոթ անց կես վեր կացա, չեմ կարում քնեմ, ութ անց կես որ դուրս գամ, ինին կլինեմ բժշկի մոտ: Մի ժամ կարամ գրեմ: Իյա, արդեն ութ անց քսան ա, կիսատ մնաց ափսոս, հետ կգամ կվերջացնեմ: Տաքսի եմ նստում ու Շրջանային: «Պետք ա քարը հանվի»,-նայում ա սոնոգրաֆիան բժիշկը, հետո նկարում ա քարիս չափը, հոնից մի քիչ մեծ: «Մեկուկես սանտիմետրանոց քար ա, պետք ա մտնել փշրել»,-բժիշկը նկարում ա քարը` հոնից մեծ: «Լավ, ինչ արած»,«երբ պատրաստ կլինեք», «շուտ, հիմա էլ պատրաստ եմ», «ես վաղը ծանր վիրահատություն ունեմ, թող մնա եկող շաբաթվա մեջ», «Ինչ կարժենա», «150 հազար դրամ, անալիզներն էլ 7 հազար», «Նույն օրը կարա՞մ տուն գնամ», «կարող ա պետք լինի մնաս մի գիշեր, նայած ցավազրկողը ոնց կազդի», «ինչ ցավազրկող ա», «ողնաշարց սրսկում են, գոտկատեղից ներքև բան չես զգում», «վտանգավոր չի՞ ողնաշարից», «չէ,- խնդում ա,-հղիներին էլ են անում», «Թուրքիա եմ գնալու, երիկամի մեջի քարը չի խանգարի՞», «չէ հանգիստ գնա, էնպես տեղ է, որ չի շարժվի: Անթալիա եք գնում հանգստանալո՞ւ», «չէ, ինչ Անթալիա»: Շռում եմ, մի քանի կաթիլ գալիս ա արյուն ու ցավից գոռում եմ: Տաս-տասնհինգ րոպեն մեկ զուգարան ու գոռոց ու արյուն: Էրկուշաբթի գնացել էի Եվրասիա, կնքեցի գրանտիս պայմանագիրը և ուղիղ սոնոգրաֆիայի, համ ցավից էլ չեմ դիմանում համ էլ թուրքիա չեմ կարա գնամ, եթե սենց թողնեմ: Ու էկրանին երևում ա միզապարկիս մեջ քարը, «լողացող քար ա, մեկ գնում խփումա գեղձիդ, գեղձդ այտուցվել ա, մեծացել, սեքսի ժամանակ ցավեր ունե՞ս: Պետք ա հանեն, մի քանի ձև կա, կգնաս Րաֆֆին կորոշի ոնց հանի» հետո նայում ա երիկամները, էլի քար` ութ միլիմետրանոց, մյուս երիկամում ավազ` երկու-երեք միլիմետրանոց: Էդ էլ քար կդառնա ու տենց շարունակ, մինչև… Րաֆֆին էլ որոշեց: Էկա տուն 10-ն էր, 40 րոպե կա, կարամ գրեմ բլոգս պրծնեմ: Մեկ էլ նայում եմ ժամին` տասնմեկին տասնհինգ պակաս, էլի չհասցրեցի: Հարմար տեղ չգտավ օպերատորը, ստիպված դրսում արեցինք, քամին խփում ա, քթիցս հոսում ա, հարբուխ եմ չորս օր ա, մրսում եմ, իզուր տաք չհագնվեցի, մարդն էլ խոսում ու խոսում ա. «Չիպս վերջանում ա, արդեն կես ժամ անցավ»,- ականջիս ասում ա օպերատորը: Պրծանք անցանք ուսումնական սենյակ, մի կես ժամ էլ էստեղ նկարեց ու Բաղրամյան` հարցազրույց Անդրանիկ Թևանյանի հետ` ի՞նչ բարեփոխումներ պիտի անեի կառավարությունը, որ գնացածները վերադառնան: Խեռիս վերաառնան, վրաս հալ չկա, շուտ պրծնեմ, գնամ տուն բլոգս պրծնեմ էլի 20 հազար ա, ու պառկեմ, որ մի քիչ հանգստանամ գնամ դիզայների հետ հանդիպման: Եվրասիան պայման ա դրել` պիտի տենդեր անես սայթի ու sd-ների համար երեք կազմակերպություն իրենց առաջարկները անեն, որից հետո նոր փողը կփոխանցենք: Ես էլ պայմանվորվել եմ Թումոյում մի դիզայների հետ, որ կազմակերպություններ ասի, նամակ գրեմ: Ինչ պառկել: Գրում-գրում եմ, վսյո, հես ա սկսելու են քրֆել քոչարյանկան, խեռիս, մեկ էլ զանգ. «Վահան, մի քիչ վատ եմ, կգա՞ս գնանք խանութ, ոչ մի բան չունեմ տանը», «մամ ջան, մի քիչ վատ եմ, կարա՞ մնա վաղը գնանք», «լավ, թող վաղը մնա»: Արդեն պրծնելու վրա եմ, էլի զանգ.«Վահան որոշեցի մենակ դուրս գամ», «Լավ մամ, անպայման կգամ, հես ա պրծնեմ բլոգս զանգեմ» «չէ, չէ,մի արի, ես մենակ հաց կառնեմ կգամ»,«չէ, անպայման կգամ, սպասի»: Բլոգս դնում եմ, ու մամայիս հետ պայմանավորվում: Սպասի բան մոռացա, կոմպը միացնում եմ որ մի տող ավելացնեմ, երևի մի քիչ շատ անցավ, որտև արդեն գնում էի Շինարարաներ մամայիս հետ հանդիպելու, մեկ էլ ձեռիս զանգ. «Վահան, փողոցում ընկնում եմ, էս ինչ եղար»: Վազելով հասնում եմ խանութի մոտ, մամաս բռնված պատից կանգնած ա: Առևտուրը արեցինք` թթվասեր, կաթնաշոռ, զեյթուն, ծաղկակաղամբ, դդում, խնձոր, հաց, էլ ի՞նչ, չեմ հիշում: Տուն հասանք, քիչ ա մնում ընկնեմ, վրաս էլ հալ չկա: Մամաս կարտոֆիլ տապակեց, կերանք, կպառկեի, բայց պիտի մի կերպ գնամ դիզայներին հանդիպեմ, պայմանավորվել եմ: Թումոյից տուն էկա, կոմպը միացնեմ, քոմենթերը նայեմ ու պառկեմ: Սպասի սկայպ մտնեմ, ծովիկը կարող ա օն լայն լինի, մի էրկու բառ խոսամ նոր պառկեմ: էրեկ ասեց սկայպ մտի, չկարողացա: Հիմա էլի չեմ կարում քնեմ, վեր կացա, հինգն ա, ու կարդում եմ նամակդ, թե ուզում եմ թեման ցրեմ: Վերջին անգամները որ խոսեցինք, կյանքի նոր հեռանկար բացվեց. Կյանքիս մնացած մասը քեզ հետ լինել ու Հայաստանից դուրս, հեռու: Զգացի թե ինչ լարվածությունից կազատվեմ, անընդհատ լարված հարաբերություններից միանգամից ազատվում ես, ի՜նչ թեթևություն: բա գրելը. շղթաները քանդվում են, ցենզուրայից, ինքդ քո վրա ցենզուրայից ազատվում ես, ինչ ուզում գրում, ատչոտ չես տալու, հաշվետու չես էլ ոչ ոքի: Կարո՞ղ ա երիկամի քար էլ չարտադրվի, մի քանի բժիշկ ասել ա որ ներվերից ու լարվածությունից ա քարը, համ էլ երևանի ջուրը ծանր ա, կալցումը շատ, կարող ա էս երկրից գնամ էլ քար չլինի: Ինչ լավ կլիներ մինչև ընտրությունները գնայինք, լավ պառլամենտինը չենք հասցնի, բայց գոնե 13 թվի պրեզիդենտականին ստեղ չլինեի, խեռիս թե ով կընտրվի, պրծնեմ վերջապես: Չգիտեմ, ոգևորվեցի, բայց մեկ էլ սկսեցի չհավատալ,թե հնարավոր կլինի ու ընկա սովորական վիճակի մեջ: Հիմա ժամը վեցն ա լինում, դու քնած ես, համբուրում եմ։
Վահանչերազ Իշխանյան, 2012թ․